•  թիվը հանդիսանում է հաշվելի (և հետևաբար նաև թվաբանական) թիվ։
  • , տես նաև Էյլերի բանաձևը, մասնավորապես՝

Բանաձևեր, որոնք կապ են հաստատում և  թվերի միջև՝

  • այսպես կոչված «Պուասոնի ինտեգրալ» կամ «Գաուսի ինտեգրալ»
  • սահման

Ցանկացած  կոմպլեքս թվի համար ճիշտ են հետևյալ հավասարումները՝

 :

 թիվը կարելի է գրել անվերջ շղթայական կոտորակի տեսքով հետևյալ ձևով՝

  • , այսինքն՝
2+11+12+11+11+14+11+11+16+11+11+18+11+11+110+11+…
  • կամ նրան համարժեքը՝
2+11+12+23+34+4…
  • Արագ մեծ թվով նշանների հաշվման համար հարմար է օգտագործել հետևյալ տեսքը՝
  •  ։
  • Կատալանայի ներկայացումը՝
  • Արտադրյալի տեսքով ներկայացում՝
  • Բելլի թվի միջոցով՝
  •  թվի իռացիոնալության չափը հավասար է 2-ի (այն է իռացիոնալ թվերի համար ամենափոքր հնարավոր արժեքը)։

Պատմություն

Այս թիվը երբեմն անվանում են նեպերյան ի պատիվ շոտլանդացի գիտնական Նեպերի, ով հայտնի է «Լոգարիթմների զարմանալի աղյուսակի նկարագրություն» աշխատությունով (1614 թվական)։ Սակայն այս անվանումն այնքան էլ տեղին չէ, քանի որ նրանում  թվի լոգարիթմը հավասար էր 107⋅log1/(107) ։

Առաջին անգամ հաստատունը ոչ ակնհայտ երևում է Նեպերի վերոնշյալ աշխատության հավելվածի անգլերեն թարգմանությունում, որը հրապարակվել է 1618 թվականին։ Ոչ ակնհայտ, որովհետև այնտեղ պարունակվում էին միայն բնական լոգարիթմների աղյուսակները, որոշված կինեմատիկ նկատառումներից, իսկ ինքը՝ հաստատունը, չի ներկայացել։

Ենթադրվում է, որ աղյուսակի հեղինակը եղել է անգլիացի մաթեմատիկոս Օտրեդը։

Հենց նույն հաստատունը առաջին անգամ հաշվել է շվեյցարացի մաթեմատիկոս Բեռնուլին սահմանային եկամուտի մեծության որոշման խնդրի լուծման ժամանակ։ Նա հայտնաբերել է, որ եթե սկզբնական գումարը 1 դոլար է և հաշվարկվում է 100% տարեկան մեկ անգամ տարվա վերջում, ապա գումարային արդյունքը կկազմի 2 դոլար։ Սակայն եթե այդ նույն տոկոսները հաշվարկենք տարվա մեջ երկու անգամ, ապա 1 դոլարը կբազմապատկվի 1.5-ով կրկնակի անգամ, արդյունքում ստանալով 1.00×1.52=2.25 դոլար։ Տոկոսների հաշվարկը քառորդ տարին մեկ անգամ կբերի 1.00×1.254=2.44140625 դոլար արդյունքի և այդպես շարունակ։ Բերնուլին ցույց տվեց, որ եթե տոկոսի հաշվարկի հաճախականությունը անվերջ մեծացնենք, ապա տոկոսային եկամուտը բարդ տոկոսի դեպքում ունի այսպիսի սահման՝  և այդ սահմանը հավասար է 2,71828…

1.00×(1+1/12)12 = 2.613035… դոլար

1.00×(1+1/365)365 = 2.714568… դոլար

Այսպիսով,  հաստատունը նշանակում է առավելագույն մեծ տարեկան եկամուտ 100% տարեկանի դեպքում և տոկոսների կապիտալիզացիայի առավելագույն մաս։

Այս հաստատունի առաջին հայտնի օգտագործումը, որտեղ այն նշանակված էր  տառով, հանդիպել է 1690-1691 թվականներին Լեյբնից Գյույտենսուի նամակներում։

 տառը սկսեց օգտագործել էյլերը 1727 թվականին, իսկ այդ տառով առաջին հրապարակումը եղել է նրա «Մեխանիկա կամ գիտություն շարժման մասին՝ մեկնաբանված անալիտիկորեն» աշխատությունում 1736 թվականին։ Համապատասխանաբար, –ն սովորաբար անվանում են Էյլերի թիվ։ Չնայած հետագայում որոշ գիտնականներ սկսեցին օգտագործել տառը, այնուամենայնիվ  տառը օգտագործվում էր ավելի հաճախ և մեր օրերում էլ հանդիսանում է ստանդարտ նշանակում։

Ինչու հենց տառն ընտրվեց՝ անհայտ է։ Հնարավոր է, որ այն կապված է նրա հետ, որ նրանով սկսվում է  («ցուցչային», «էքսպոնենտային») բառը։ Մեկ այլ ենթադրությամբ  և  տառերը այլ նպատակներով ավելի հաճախ են օգտագործվել, և -ն առաջին «ազատ» տառն էր հանդիսանում։ Հատկանշական է նաև, որ -ն հանդիսանում է Էյլերի () ազգանվան առաջին տառը։

Մոտարկումներ

  • Թիվը կարելի է հիշել որպես 2,7 և կրկնվող 18, 28, 18, 28 թվեր։
  • Հիշվող կանոն՝ 2 և 7, հետո երկու անգամ Լև Տոլստոյի ծննդյան տարեթիվը (1828), այնուհետև հավասարակողմ ուղղանկյուն եռանկյան անկյունները (45, 90 և 45 աստիճաններ)։
  •  թվի կանոնը կապվում է ԱՄՆ նախագահ Էնդրյու Ջեքսոնի հետ. 2 անգամ ընտրվել է, եղել է ԱՄՆ-ի 7-րդ նախագահը, 1828 թվականը նրա ընտրվելու թվականն է, կրկնվում է երկու անգամ, քանի որ Է.Ջեքսոնը ընտրվել է երկու անգամ։ Այնուհետև հավասարակողմ ուղղանկյուն եռանկյուն։
  • Ստորակետից հետո երեք նշանի ճշտությամբ «սատանայի թվի» օգնությամբ. անհրաժեշտ է 666-ը բաժանել թվի վրա, որը կազմված է 6-4, 6-2, 6-1 թվերից (երեք վեցեր, որոնցից հակառակ կարգով հեռացվում է երկուսի առաջին երեք աստիճանները)՝ 666245≈2,718 ։
  • թիվը հիշվում է որպես 66610⋅666−13 (0,001-ի ճշտությամբ)։
  • թվի կոպիտ մոտարկումը (0,001-ի ճշտությամբ) հավասար է⋅cos⁡6 ։ Առավել կոպիտ մոտարկմամբ (0,01-ի ճշտությամբ) այն արտահայտվում է 5⋅−13 արտահայտությամբ։
  • «Բոյինգի կանոնը».≈4⋅sin⁡0,747 տալիս է 0,0005-ի ճշտություն։
  • 10−7 -ի ճշտությամբ՝≈3−563 ,
10−9 -ի ճշտությամբ՝≈2,7+182899990 ,
4,6⋅10−10 -ի ճշտությամբ՝≈3−9394337 :
  • 1/≈(1−1106)106 , 0,000001 ճշտությամբ։
  • 19/7 հարաբերությունը թիվը գերազանցում է 0,004-ից փոքր։
  • 87/32 թիվը գերազանցում է թիվը 0,0005-ից փոքր։
  • 193/71 թիվը գերազանցում է թիվը 0,00003-ից փոքր։
  • 1264/465 թիվը գերազանցում է թիվը 0,000003-ից փոքր։
  • 2721/1001 թիվը գերազանցում է թիվը 0,000002-ից փոքր։
  • 23225/8544 թիվը գերազանցում է թիվը 0,00000001-ից փոքր
e  թվի Իռացիոնալության ապացուցում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *