Սահման, արժեք մաթեմատիկայում, որին ֆունկցիան կամ հաջորդականությունը «ձգտում» են, երբ փոփոխականը «ձգտում» է որոշակի արժեքի։ Սահմանը հիմնական հասկացություն է մաթեմատիկական անալիզում և օգտագործվում է այնպիսի հասկացություններ սահմանելիս, ինչպիսիք են՝ անընդհատությունը, ածանցյալը և ինտեգրալը։c’;

Հաջորդականության սահմանի ավելի ընդհանրացված գաղափարը տոպոլոգիական ցանցերի սահմանն է և սերտորեն կապված է կատեգորիաների տեսության սահմանի և ուղիղ սահմանի հետ։

Բանաձևերու ֆունկցիայի սահմանը սովորաբար նշանակվում է հետևյալ կերպ՝

և կարդացվում է  ֆունկցիայի սահմանը, երբ -ը ձգտում է -ի հավասար է-ի»։ Այս փաստը նաև նշանակում են հետևյալ կերպ՝

։

Ֆունկցիայի սահման

Ենթադրենք -ը իրական ֆունկցիա է իսկ -ն՝ իրական թիվ։ Հետևյալ արտահայտությունը

lim→

ինտուիտիվ նշանակում է, որ  ֆունցիայի արժեքը կամայական չափով կարող է մոտենալ -ին՝  թիվը -ին բավարար մոտ ընտրելու դեպքում։ Այդ դեպքում ասում են, որ  ֆունկցիայի սահմանը, երբ -ը ձգտում է -ի հավասար է -ի»։

Սահմանի վերևի սահմանումը ճիշտ է անգամ եթե ։ Տրված ֆունկցիան անգամ կարող է սահմանված չլինել  կետում։

Օրինակ, եթե

ուրեմն(1)-ը սահմանված չէ, բայց երբ -ը ձգտում է 1-ի, -ը ձգտում է 2-ի.

f(0.9) f(0.99) f(0.999) f(1.0) f(1.001) f(1.01) f(1.1)
1.900 1.990 1.999 սահմանված չէ 2.001 2.010 2.100

Հետևաբար, -ի արժեքը կարող է 2-ին կամայական չափով մոտ լինել՝ 1-ին բավարար մոտ  ընտրելու դեպքում։

Այլ կերպ ասած, lim։

Սա կարելի է հաշվել հանրահաշվորեն. մեկից տարբեր կամայական թվի համար ։

Քանի որ 1 ֆունկցիան անընդհատ է 1 կետում, սահմանը գնելու համար կարելի է ֆունկցիայի մեջ տեղադրել1 արժեքը, հետևաբար՝ ։

Իրական թվերից բացի սահմանված է ֆունկցիայի սահմանը անվերջությունում։ Օրինակ՝

  • f(100) = 1.9900
  • f(1000) = 1.9990
  • f(10000) = 1.99990

Շատ մեծ արժեքների դեպքում  ֆունկցիայի արժեքը 2-ին կամայական չափով մոտ կարող է լինել։ Այս դեպքում ասում են, որ  ֆունկցիան ձգտում է 2-ի, երբ -ը ձգտում է անվերջության։ Այս փաստը նշանակում են հետևյալ կերպ՝

։

Հաջորդականության սահման]

Ենթադրենք -ը իրական թվերի հաջորդականություն է։ Ասում են, որ  իրական թիվը այս հաջորդականության սահմանն է, եթե

,

որը կարդում են՝

հաջորդականությանը սահմանը, երբ-ը ձգտում է անվերջության, է։

Այս արտահայտությունը նշանակում է, որ

Կամայական>0 իրական թվի համար գոյություն ունի այնպիսի բնական թիվ, որ բոլոր  թվերի համար ճիշտ է  արտահայտությունը։

Ինտուիտիվ սա նշանակում է, որ ի վերջո հաջորդականության բոլոր անդամները սահմանին կամայական չափով մոտ կլինեն, քանի որ բացարձակ արժեքը-ի և-ի հեռավորությունն է։ Ոչ բոլոր հաջորդականությունները ունեն սահման։ Սահման ունեցող հաջորդականությունները կոչվում են զուգամետ հաջորդականություններ, իսկ չունեցողները՝ տարամետ։ Զուգամետ հաջորդականությունները ունեն մեկ սահման։

Հաջորդականության և ֆունկցիայի սահմանները սերտորեն կապված են։ Օրինակ՝ հաջորդականության սահմանը, երբ -ը ձգտում է անվերջության, նույնն է ինչ բնական թվերի վրա սահմանված ֆունկցիայի սահմանը անվերջությունում։

Դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվի կիրառությունները(Սահման)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *