Այս ամսվա դասավանդումներն 9-րդ դասարանի սովորողների շատ տպավորիչ էին մեզ համար։ Դասավանդումների ընթացքում Դավիթը և ես ներկայացրել ենք վեբ ծրագրավորման հիմունքները, որի մեջ մտնում է Html -ի և Css -ի ուսուցումը։ Մեր կողմից տված գիտելիքներով շատերի մոտ ստացվում է արդեն սկսնակ կայքեր պատրաստել։ Շատերը կարողանում են սիրողական մակարդակի կայքեր պատրաստել, հիմնականում նրանք այդ գիտելիքները ստացել են այլ տեղից, բայց նրանց մոտ հարցեր նույնպես առաջանում են, սակայն մեր կողմից ստանում են պատասխանները։ Մեր հիմնական նպատակն այն է, որ աշակերտները մեր տված գիտելիքներով և իրենց կողմից ինքնակրթությամբ կարողանան ստեղծել վեբ կայքեր և ապագայում դառնալ ծրագրավորող։ Ստացվում է լավ թե վատ չեմ կարող ասել, լավ կստացվի այն ժամանակ, երբ տեսնենք իրենց պատրաստած վեբ կայքերը, ինչու չէ, նաև ապագայում էլ օգտագործենք այն։Անկեղծ ասած մեզ համար մի փոքր բարդ էր դասավանդելը քանի որ մենք նախկինում ցածր դասարանի երեխաների հետ ենք աշխատել,բայց այժմ մենք որոշ չափով հմտացել  ենք  այս գործում և մեզ դուր է գալիս որ կարողանում ենք մեր գիտելիքներով կիսվել ուրիշների հետ։Կարող եք նաեւ կարդալ մեր աշակերտների ամփոփումները՝

Գոռ Մնացականյան 

Արարատ Ոսկանյան 

Կարսեցյան Միհրան

Դավիթ Գրիգորյան

Իսկ Հունվար ամսին մենք 4-6 դասարաններին դասավանդում էինք Scratch խաղերի ստեղծման լեզուն և կարող եմ ասել որ մեծ բավականություն ենք ստացել թե մենք և թե երեխաները որովհետեւ նրանց դուր էր եկել ստեղծել իրենց խաղը և կիսվել դրանով,ահա նաև որոշ երեխաների ստեղծած խաղերը՝

  1. Scratch 
  2. Scartch
  3. Scratch
  4. Scartch
  5. Scratch
  6. Scartch
  7. Scratch
  8. Scartch
  9. Scratch
  10. Scartch

Կարող եք նայեց տեսնել մեր ամփոփումները հետևյալ հղումներով՝

SCRATCH ծրագրի դասավանդում
Օր 1, SCRATCH ծրագրի դասավանդում
Scratch ամփոփում

 

Փետրվարյան հաշվետվություն․ Դասավանդում Html Css նաև Scratch

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *