Ֆուտբոլը ունի իր պարզ կանոնները որով տարբերվում է ուրիշ սպորտաձևերից

• Արգելվում է ոտքով հարվածել կամ հրել մրցակցին,

• Արգելվում է իրար ձեռքով փոխանցել գնդակը խաղի ընթացքում՝ առանց որևէ պատճառի,

• Խաղացողներին արգելվում է կոշիկների վրա կրել մեխեր, երկաթե թիթեղներ կամ ռետինե կոշիկներ,

• Ֆուտբոլային խաղը բաղկացած է երկու խաղակեսերից՝ յուրաքանչյուրը 45 րոպե։ Խաղակեսերի միջև 15 րոպեով դադար,

• Խաղին մասնակցում են երկու թիմերը՝ յուրաքանչյուրում 11 խաղացող։

Դարպասապահը կարող է խաղալ ձեռքով տուգանային հրապարակում, իր հիմնական խնդիրն է պաշտպանել դարպասը։ Այլ խաղացողները նույնպես ունեն իրենց խնդիրները։ Պաշտպանները գտնվում են հիմնականում իրենց դաշտի կեսում, իրենց խնդիրը հակազդելն է մյուս թիմի հարձակվողներին։ Կիսապաշտպանները գտնվում են դաշտի միջնամասում, նրանց դերն է օգնել պաշտպաններին կամ հարձակվողներին՝ կախված խաղի իրավիճակից։ Հարձակվողները հիմնականում հակառակորդի դաշտի կեսում են գտնվում, և նրանց առաջնային նպատակն է գոլ խփել։

 

Խաղի նպատակն է գնդակ խփել հակառակորդի դարպասը, որքան հնարավոր է շատ և փորձել կանխել գնդակի հայտնվելը իրենց դարպասում։ Խաղը հաղթում է ավելի շատ գոլ խփած թիմը։

 

Այն դեպքում, երբ երկու խաղակեսերից հետո թիմերը խփել են նույն թվով գոլեր, ապա արձանագրվում է ոչ ոքի։ Կամ,երբ խաղը ունի կարևոր նշանակություն՝ այսինքն գավաթային հանդիպում է  կարող են փոխանցվել լրացուցիչ ժամանակ – Երկու խաղակես՝ 15 րոպե յուրաքանչյուրը։ Եթե ​​լրացուցիչ ժամանակում հաղթող չկա, ապա իրացվում են 11 մետրանոց հարվածներ՝ գնդակը դրվում է հակառակորդի դարպասից 11 մետր հեռավորության վրա, և կատարում են հինգ հարվածներ յուրաքանչյուր թիմից հինգ խաղացող։

Պատմական ակնարկ

Պատմաբանները պարզել են, որ ֆուտբոլ խաղացել են մ.թ.ա. 2500 թվականից։ Մարզախաղի գոյության մասին վկայություններ կան աշխարհի շատ ժողովուրդների պատմության էջերում։ Օրինակ՝ Հին Հունաստանում տարածված էր գնդակով խաղը։ Իսկ առաջին գրավոր տեղեկությունը, որտեղ հիշատակվում է ժամանակակից ֆուտբոլ հիշեցնող խաղ, թվագրված է մ.թ.ա 180 թվականով։ Պոլուքսի հունարեն բառարանում կան հետևյալ գրառումները՝ գնդակ խաղացողները բաժանվում են երկու թիմի՝ յուրաքանչյուրը նպատակ ունենալով գնդակը դուրս հանել մրցակցի կիսադաշտից։ Միաժամանակ մրցակիցներին թույլատրվել է ձեռքով խաղը, որն արդի ռեգբիի հատկանշական տարրերից է։

Հին Հունաստանում տարածված են եղել գնդակախաղի նաև այլ տարատեսակներ։ Հնարավոր չէ ստույգ ասել, թե անտիկ շրջանի որ գնդակախաղն է ժամանակակից ֆուտբոլի նախահայրը։ Բայց և այնպես, շատերն այն կարծիքի են, թե ֆուտբոլն իր ծագմամբ պարտական է հին Հռոմեական  «հարպաստում» խաղին, որը Մեծ Բրիտանիա և Եվրոպա են բերել Հուլիոս Կեսարի լեգեոներները։

Գնդակախաղով զբաղվել են նաև աշխարհի այլ երկրներում։ Օրինակ՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերում Չինաստանում գոյություն է ունեցել մի խաղ, որն ինչ-ինչ տարրերով ֆուտբոլ է հիշեցրել և զինվորական պատրաստության բաղադրիչներից էր։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկվել է 27 խաղացող, որոնցից 15-ը կատարել են հարձակվողի, մյուսները՝ պաշտպանի պարտականություններ, ապահովել են դարպասի անառիկությունը դիմային գծի ողջ երկայնքով։ Մ.թ.ա. 206 թվականից մինչև մ.թ. 25 թվականը գրավոր աղբյուրներում հիշատակվում է «չժու-կէ» խաղը։ Չժու նշանակում է հարվածել ոտքով, իսկ կե՝ փքված կաշվե գնդակ։ Ճապոնիայում դեռևս 14 դար առաջ սիրված է եղել «կոմերի» խաղը։ 14 քառակուսի մետր տարածքով հրապարակում տեղաբախշված ութ խաղացողները, պահպանվելով հաստատված կանոնակարգը, գնդակը փոխանցել են մեկը մյուսին։

Մինչ այսօր Իտալիայում պահպանվել է միջնադարյան «կալ չիե» խաղը, որը, ըստ ավանդույթի, տարին երկու անգամ՝ մայիսի առաջին կիրակի օրը և հունիսի 24-ին, խաղացել են Ֆլորենցիայում։ Թիմերը կրել են «Բյանկա» (սպիտակներ) և «Ռոսսի» (կարմիրներ) անունները։

Սակայն ներկա ֆուտբոլի հայրենիքը համարվում է Անգլիան, որտեղ և մշակվել են ներկա ֆուտբոլի կանոնները։ Ֆուտբոլային առաջին ակումբը՝ Շեֆիլդ Յունայթեդը (1855-1957) և առաջին ազգային առաջնությունը (1863) հիմնվել են Անգլիայում։ 1904 թվականին հիմնադրվել է Ֆուտբոլային Միությունների Միջազգային Ֆեդերացիան՝ ՖԻՖԱ։ Առաջին միջազգային հանդիպումը տեղի է ունեցել 1902 թվականին՝ Ավստրիա-Հունգարիա, Արգենտինա-Ուրուգվայ։ Օլիմպիական խաղերի ծրագրում մտցվել է 1900 թվականից։ 1930 թվականից սկսվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության, իսկ 1955 թվականից՝ Եվրոպայի երկրների չեմպիոն թիմերի գավաթի, 1960 թվականից՝ գավաթակիրների գավաթի, 1973 թվականից ՈՒԵՖԱ գավաթի կանոնավոր հանդիպումները։

Ֆուտբոլը ունի բազմադարյան  պատմություն որի ընթացքում ունենալով շատ փոփոխություններ դարձել է այն սպորտաձևը, որը սիրում են ամբողջ աշխարհում

Ֆուտբոլ (գլխավոր կանոններ,Ֆուտբոլը պատմության էջերից )

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *