9-12-րդ դասարաններ
2.․Մեկնաբանի՛ր «Եթե ուզում ես ծիածան տեսնել, դիմացի՛ր անձրևին» թևավոր խոսքը (4-5 նախադասություն)։
Երբ ունենք երազանք կամ նպատակ։
3.Տրված նախադասությունը դարձրո՛ւ աշխարհաբար։«Ամենայն մարդ ազատապէս կարէ խորհիլ, խօսել եւ գործել զամենայն զոր ինչ բարի եւ չար ըստ կամաց եւ հաճոյից իւրոց…»։
Ամեն մարդ ազատապես կարող է խորհել, խոսել և գործել բարին և չարը, որը կամենում է և որն իրեն հաճո է։
4.Գրի՛ր չորս դարձվածք՝ գույների անուններով:
Անունը սև քարին գրել, կանաչ ճանապարհ, սպիտակ ագռավ, գլխին սև բերել։
5․Գտի՛ր բառագործածության սխալներ հայկական մամուլում, սոցիալական ցանցերում (3-4 օրինակ)։
Բազմիցս անգամ, սովորացնել, հույսով եմ, կրկին անգամ։
6․Գրե՛ք որևէ մասնագիտության վերաբերող 15-20 գիտաբառ՝ տերմին։
Վիսուալ ստուդիո, սբլայմ տեքստ, նոթփադ ++, էիջ թի եմ էլ, ֆոկուս, օբյեկտիվ, կոմպոզիցիա, կոլաժ, իսո, ռեժիսուրա, մոնտաժ, միզանսցեն, մոնտաժ, ոսպնյակ, մատրիցակ։
7․Ի՞նչը կարող է մայրական կամ մայրենի լինել, ի՞նչը՝ հայրենի կամ հայրական (3-4 օրինակ)։
Հայրենի հող, հայրական տուն, մայրական սեր, մայրենի լեզու։
8․Գրե՛ք Նոր տարի, Արուսյակ, ֆոսֆոր, պլատին, Ծիր կաթին (Ծիր Կաթին) բառերի հոմանիշները։
Նոր տարի – Նավասարդ
Արուսյակ – Վեներա
ֆոսֆոր – լուսածին
պլատին – լուսնոսկի
Ծիր կաթին – հարդարգողի ճանապարհ
9․Տրված կապակցությունները փոխարինե՛ք հոմանիշներով՝ 1.աղջկա մազ, ձիու մազ, երկար մազ, խոզի մազ, ոչխարի մազ, 2. սև ձի, ծիրանագույն ձի, սպիտակ ձի, բեռնակիր ձի, էգ ձի, մոխրագույն ձի, ընտիր ձի
Աղջկա մազ – վարս
ձիու մազ – բաշ
խոզի մազ – ձարխոտ
ոչխարի մազ – բուրդ
ծիրանագույն ձի – աշխետ
սպիտակ ձի – պաշո
բեռնակիր ձի – բեռնաձի
էգ ձի – զարբիկ
մոխրագույն ձի – մողոշիկ
ընտիր ձի – նժույգ
10․Գրե՛ք այնպիսի համանուններ, որի բառերից մեկը՝ 1.բույսի անուն է, 2. նվագարանի անուն է, 3. թռչունի կամ կենդանու անուն է, 4.գիտական բառ է կամ տերմին։
Վարդ
Քանոն
Արոր
Անալիզ
11․Ձյուդո, ռելե, քամի, ֆայտոն, սոլյարկա, ալյակ, սիրտ բառերում թաքնված օրինաչափությունը վերաբերում է՝
ա. մարզաշխարհին
բ. տրանսպորտին
Մայրենիի ֆլեշմոբ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *