Յուրաքանչյուր թիմում ընդգրկվում է տասնմեկ խաղացող։ Բացի հիմնական դաշտում գտնվող խաղացողներից, գոյություն ունեն նաև պահեստային խաղացողներ, որոնք կախված հիմնական թիմի խաղացողների առողջական վիճակից կամ խաղի ընթացքից, խաղի ընթացքում կարող են փոխարինել նրանց, սակայն մի խաղի ընթացքում երեք անգամ։ Ըստ իրենց կատարած ֆունկցիաների խաղացողները բաժանվում են 14 հոգու

  • Դարպասապահ – պաշտպանում է դարպասը
  • Պաշտպաններ – խոչընդոտում են հակառակորդ թիմի հարձակվողներին և գործում են իրենց կիսադաշտում։ Լինում են՝
  • Աջ պաշտպաններ – գործում են աջ թևում
  • Ձախ պաշտպաններ – գործում են ձախ թևում
  • Կենտրոնական պաշտպաններ – գործում են կենտրոնում
  • Ունիվերսալ պաշտպաններ – կարող են գործել բոլոր դիրքերում
  • Կիսապաշտպաններ – Պաշտպաններին և հարձակվողներին կապող օղակ, կախված խաղից՝ կատարում են պաշտպանական կամ հարձակվողական ֆունկցիաներ, գործում են դաշտի կենտրոնում։ Լինում են՝
  • Հարձակվողական ոճի կիսապաշտպաններ – Կատարում են հարձակվողական ֆունկցիա
  • Պաշտպանական ոճի կիսապաշտպաններ – Կատարում են պաշտպանական ֆունկցիա
  • Ունիվերսալ կիսապաշտպաններ – Կատարում են և՛ պաշտպանական, և՛ հարձակվողական ֆունկցիա
  • Հարձակվողներ – Նպատակը գոլ խփելն է հակառակորդի դարպասին, գործում են հակառակորդի կիսադաշտում։ Լինում են՝
  • Կենտրոնական հարձակվողներ – Գործում են կենտրոնում, նպատակը՝ գրավել հակառակորդի դարպասը
  • Եզրային հարձակվողներ կամ վինգերներ – Գործում են եզրերից, նպատակը փոխանցում տալն է կենտրոնական հարձակվողներին
  • Հետ քաշված հարձակվողներ – Գործում են կենտրոնական հարձակվողների թիկունքից, նպատակը՝ փոխանցում տալը կենտրոնական հարձակվողներին։

Չնայած այս բոլոր բաժանումներին, ներկա ֆուտբոլում նախընտրելի են ունիվերսալ խաղացողները, և նույնիսկ եզրային պաշտպանը կարող է կատարել եզրային հարձակվողի ֆունկցիաները։

Ֆուտբոլ 3

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *