Ֆուտբոլ (անգլ.՝ football, բառացի՝ «ոտքի գնդակ»), մարզաձև, աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերից մեկն է։ Ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և անառիկ պահել իրենցը։

Ֆուտբոլը խաղում են բնական կամ արհեստական խոտածածկ ունեցող դաշտում։ Խաղադաշտը նշանագծված ուղղանկյուն հրապարակ է։ Դաշտի առավելագույն երկարությունը պետք է լինի 109,88 մ, իսկ առավելագույն լայնությունը՝ 90,728 մ։ Երբեմն պաշտոնական խաղերի համար օգտագործում են 100-110X69-75 մ չափսի դաշտ։

Աշխարհի ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտը Մայ Դայ Ստադիոնն է Հյուսիսային Կորեայում, որտեղ միաժամանակ կարող է գտնվել մինչև 150, 000 հանդիսական:

Գնդակի շրջագիծը 680-711 մմ է, զանգվածը՝ 396-453 գ։

Դարպասի բարձրությունը 2, 44 մ է, լայնությունը՝ 7, 32 մ։

Այստեղ գրված էր այն մասին թե որն է ֆուտբոլի գաղափարը և ինչ տեխնիկական պայմաններում են այն խաղում։Հաջորդ նյութը լինելու է ֆուտբոլի կանոնների և խաղացողների մասին

Հղումներ՝

https://m.orangesmile.com/extreme/ru/magnificent-stadiums/may-day-stadium.htm

https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%96%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC

https://www.britannica.com/sports/football-soccer

Ֆուտբոլ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *