“Մի հին չինական զրույց” պատմվածքը մի կայսեր մասին է, ով օրերից մի օր տեսնելով, թե ինչպես է իր ժողովուրդը շոգում հաստ գլխարկներից, նա հրամայում է, որ այս օրվանից ժողովուրդը կրի միայն սպիտակ ու թեթև գլխարկներ: Կայսրը շատ գոհ էր իր այդ հրամանից և մտածում էր, որ իր ժողվրդի համար բարի գործ է արել: Հրամանը տարածվում է և արդյունքում այն մարդիկ, ովքեր դեռ սև գլխարկներով էին, ոստիկանները ծեծի էին ենթարկում և սպանում նրանց: Երբ կայսրը իմանում է դրա մասին նրա տրամադրությունը միանգամից ընկնում է, քանի որ նա կարծում էր որ ժողովրդի համար լավ բան է արել։ Իմ կարծիքով բանն այն է, որ կայսրը, չգիտակցելով, միանգամից շատ կտրուկ որոշում կայացրեց: Մի գուցե կային մարդիկ, ովքեր հնարավորություն չունեին նոր գլխարկ գնելու, կամ չէին ուզում փոխել իրենց գլխարկը, կամ դեռ չէին հասցրել գնել, կամ մեկ այլ պատճառով չէին փոխել իրենց գլխարկը: Ճիշտ է, ոստիկանությունը հետևում էր կայսրի հրամանին, բայց շատ դաժա կերպով էր կատաում էր իր պարտականությունը։ Իմ կարծիքով կայսրը պետք է այլ կերպ ձևակերպեր իր հրամանը: Օրինակ՝ տար ժողովրդին ժամանակ, որպեսզի նրանց հնրավորությունները թույլ տային թեթև սպիտակ գլխարգ գնելու, ոչ թե միանգամից սպանեին նրանց ովքեր չունեին այդպիսի գլխարկներ։

“Մի հին չինական զրույց” Ավետիք Իսահակյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *