1․ Ի՞նչ իրավիճակ էր Հայաստանում 17-րդ դարի վերջում, 18-րդ դարի սկզբին

Հայաստանը շարունակվում էր բաժանված մնալ Մերձավոր Արևելքի երկու տերությունների՝ Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև։ Ձևավորվում էր ազատագրական պայքար։

2․ Որո՞նք էին նմանությունները Իսրայել Օրու և Հովսեփ Էմինի գործունեության մեջ։

Նրանք երկուսն էլ Հայաստանին դաշնակից տեսնում էին Եվրոպայի երկրներին։ Պայքարում էին, քայլեր անում ոչ թե սեփական այլ իրենց երկրի և ժողովրդի շահերից ելնելով։ Երկուսն էլ չէին խուսափում ռիսկերից և ամեն ինչի պատրաստ էին հայրենիքի ազատագրման համար։

3․ Ինչպե՞ս կմեկնաբանեք արտաքին դաշնակիցների որոնման կողմնորոշումը երկու գործիչների։

Նրանք երկուսն էլ եվրոպական երկրներից մեկին էին տեսնում որպես դաշնակից։

4․ Ըստ ձեզ ինչպիսի՞ն պետք է լինի ազատագրողը /ինչ արժեքներ ունենա/։

Պետք է լինի խիզախ, ազնիվ, հայրենասեր, հավատարիմ մնա իր երկրին և ժողովրդին, նաև պետք է լինի հմուտ գործիչ, որպեսզի կարողանա խնդրում ներգրավվել նաև այլ երկրների։

5․ Ի՞նչ վերջնարդյունքների հասան երկու ազատագրողները։

Մեծ է Իսրայել Օրու գործունեության նշանակությունը ազատագրական պայքարի պատմության մեջ: XVII դարի վերջի և XVIII դարի սկզբի հայ ազատագրական շարժման զարթոնքը մեծապես կապված է նրա անվան հետ: Նա Հայաստանի ազատագրության հարցը դրեց գործնական հողի վրա՝ այն կապելով Ռուսաստանի հետ: Օրին գիտակցում էր ընդհանուր թշնամու դեմ բոլոր հնարավոր դաշնակիցներին համախմբելու նշանակությունը: Այդ պատճառով էլ բանակցություններ էր վարում ինչպես վրաց Արչիլ թագավորի, այնպես էլ պարսկական տիրապետությունից դժգոհ շրջակա մահմեդական տիրակալների հետ:

Արցախի իրադրությանը ծանոթանալու համար Հ. Էմինը Շուշիում այցելում է Իբրահիմ խանին և ապա մեկնում Գանձասար: Այստեղ նա տեղեկանում է, որ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը բանադրանքի սպառնալիքով հրամայել է չընդունել և չօժանդակել Էմինին: Համոզվելով, որ Արցախում կատարում են Սիմեոն Երևանցու հրամանը, նա փորձում է դիմել այլ միջոցների, որոնք սակայն նույնպես վերջանում են անհաջողությամբ: Անհաջողությունները զգալի չափով հուսահատեցնում են Հ. Էմինին: 1770թ. նա վերջնականապես վերադառնում է Հնդկաստան:

Իսրայել Օրի և Հովսեփ Էմին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *