1․ Ներգործական կառույցի նախադասությունները դարձնել կրավորական։

1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գաղտնի ժողով է գումարում։

1677 թվականին Էջմիածնում գաղտնի ժողով է գումարվում Հակոբ Ջուղայեցու կողմից։

Կարգապահության այս նոր խախտումը նորակոչիկը կատարեց։

Նորակոչիկի կողմից կատարվեց կարգապահության այս նոր խախումը։

Այդ մարդը շատ է հաղթել սատանային, չարին։

Սատանան և չարը շատ են հաղթվել այդ մարդու կողմից։

Ու հանկարծ իշխանավորը նկատեց, շուկաների ամայությունը , քաղաքում տիրող համաճարակը, քաղաքի դատարկությունը։

Ու հանկարծ շուկաների ամայությունը , քաղաքում տիրող համաճարակը, քաղաքի դատարկությունը նկատվեց իշխանավորի կողմից։

2․Գրել հետևյալ բառերի հականիշները։

շատախոս-քչախոս, լռակյաց

տեղյակ- անտեղյակ

շնորհալի-անշնորք, ապաշնորհ, շնորհազուրկ

բարձրանալ- իջնել, ցածրանալ

հաղթանակ- պարտություն

սուր-բութ, տափակ

սահմանադրական-հակասահմանադրական

զառիվեր-զառիթափ, զառիվար

հեղափոխական-հակահեղափոխական

բարեբախտաբար-դժբախտաբար

մակընթացություն-տեղատվություն

բախտավոր- անբախտ, դժբախտ, ապաբախտ, տարաբախտ

3․ Անուղղակի նախադասությունները դարձնել ուղղակի։

Շուշանն ասաց մորը, որ տեր Գևորգի Ավետարանը ընկնավոր է բուժել։

Գնդապետը զինվորներին հրամայեց,որ գրոհի անցնեն։

Մտածում էի, թե կոմիսարը որտեղից իմացավ, որ ես հայ եմ։

Մարդն ասաց, որ դա իրենց հողն է  և այդ հողում իրենց սպանում են։

Ուզում էր վճռական որոշում ընդունել, թե վեր չկենա ու բոլորի երեսին ճշմարտությունն ասի։

-Մայրի՛կ, տեր Գևորգի Ավետարանը ընկնավոր է բուժել,- ասաց Շուշանը։

-Զինվորնե՛ր, գրոհի՛ անցեք,- հրամայեց գնդապետը։

Մտածում էի․ “Կոմիսարը որտեղի՞ց իմացավ, որ ես հայ եմ”։

Մարդն ասաց․

-Սա մեր հողն է և այս հողում մեզ սպանում են։

Ուզում էր վճռական որոշում ընդունել․

-Վեր չկենա՞մ ուբոլորի երեսին ճշմարտությունն ասեմ։

Հայոց լեզու

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *