Դասի հղում։

1.Քարտեզի օգնությամբ վերլուծե՛ք Արագածոտնի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությնները:

Արագածոտնի մարզը սահմանակից է Կոտայքի մարզին, Երևանին ինչը մեծ առավելություն էտալիս Արագածոտնի մարզին տնտեսական զարգացման, առևտրային ուղիների համար: Սակայն սահմանակից է թշնամական երկիր ՝ Թուրքիային ինչը խթան է հանդիսանում մարզի տնտեսապես զարգացման համար:

2.Գնահատե՛ք Արագածոտնի մարզի զարգացման բնական նախադրյալները:

Արագածոտնը ՀՀ այն մարզերից է, որտեղ հանդիպում են հայտնի բոլոր վերընթաց լանդշտաֆտային գոտիները։

Բազմաթիվ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները։ Մարզի հիմնական զարկերակը Քասաղ գետն է՝ Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով։ Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը։

Հայտնի է Մաստարայի սելավային գետակը, որը հաճախ վարարելով մեծ վնաս է հասցնում ցանքատարածություններին։

Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը։

Մակերևույթի բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ կլիման նույնպես բազմազան է։ Մեծ են ցածրադիր և բարձրադիր մասերի կլիմայական պայմանների տարբերությունները։ Եթե տարվա ամենատաք ամսվա՝ հուլիսի միջին ջերմաստիճանը լեռան ստորոտում լինում է 24-ից ոչ պակաս, ապա բարձրլեռնային գոտում չի բարձրանում 6-ից։ Արագածի մերձգագաթային հատվածում նույնիսկ ամռանը կարելի է հանդիպել ձնաբծերի։

Նույն օրինաչափությամբ էլ լանջերն ի վեր փոխվում է մթնոլորտային տեղումների քանակը՝ 400 մմ-ից մինչև 1000 մմ։

Մարզի տարածքը մեծ մասը զբաղեցնում են լեռնային սևահողերը՝ ծածկված տափաստանային բուսականությամբ։

Բարձր լեռնային մասերում, լեռնամարգագետնային հողերի վրա տարածվում են մերձալպյան և ալպյան մարգագետիններ, որոնք հաճախ ընդմիջվում են քարակարկառներով ու լերկ ժայռերով։

Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձակ անտառակներ։ Օգտակար հանածոները բազմազան չեն, բայց պաշարները մեծ են։ Դրանք հիմնականում հրաբխային ապարատեսակներին են՝ բազմագույն տուֆերը, բազալտը, պեռիլտը, հրաբխային խարամը, որոնք իրենց գոյությամբ պարտական են Արագած լեռան հրաբխային ժայթքումներին և ծառայում են որպես որակյալ շինանյութ։

3.Ուրվագծե՛ք Արագասոտնի մարզի զարգացման հեռանկաները:

Ստորև ներկայացված է մարդկային ներուժի զարգացման ինդեքսի փոփոխությունը ըստ տարիների: Այն իրենից ներկայացնում է մարզի կրթական մակարդակի, կյանքի սպասվող տևողության և մեկ անձին ընկնող տարեկանի եկամուտների համախառն ցուցանիշ։

Տարի 1990 1995 2000 2005 2010 2015 2017
Ցուցանիշ 0.577 0.549 0.591 0.643 0.682 0.728 0.738

 

 

 

4.Ինչպիսի՞ն է Արագածոտնի մարզի տարաբնակեցման արդի պատկերը և ինչպե՞ս է այն ձևավորվել:

Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է։ Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները։ Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում։ Մինչդեռ տարածքի մեծ մասը յուրացված չի եղել և մշտական բնակչություն չի ունեցել։

5.Ինչո՞վ է պայմանավորված Արագածոտնի մարզի գյուղատնտեսության մասնագիտացման ներքին տարբերությունները:

գյուղատնտեսություն` 9.7 %,

շինարարություն` 5.0 %,

մանրածախ առևտուր` 1.3 %,

ծառայություններ` 0.7 % :

6.Որո՞նք են Արագածոտնի մարզի տնտեսթյան բնորոշ գծերը:

գյուղատնտեսություն` 9.7 %,

շինարարություն` 5.0 %,

մանրածախ առևտուր` 1.3 %,

ծառայություններ` 0.7 % :

Արագածոտնի մարզ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *