Բջջի կենսացիկլը․ Բջիջն առաջանում է, աճում ու զարգանում և հետո կամ բաժանվում է, կամ էլ մահանում։ Սա է բջջի կյանքի օրինաչափությունը։ Բջիջների առաջացումից մինչև մահը կամ հաջորդ բաժանումը բջջի կենսացիկլն է։ Տարբեր բջիջների կյանքի տևողությունը նույնը չէ։ Օրինակ նյարդային և մկանային բջիջների սաղմնային զարգացման ավարտից հետո դադարում են կիսվել և գործում են օրգանիզմի ամբողջ կյանքի ընթացքում։ Ոսկրուղեղի և էպիթելային հյուսվածքի բջիջներն իրենց ֆունկցիաներն իրակացնելիս արագ մահանում են, ուստի այդ հյուսվածքներում բջիջներն անընդհատ բազմանում են։ Էուկարիոտիկ, ինչպես նաև որոշ պրոկարիոտիկ բջիջների բաժանումը հիմնականում կատարվում է միտոզի ճանապարհով։ Բջջի բաժանման նախապատրաստման, ինչպես նաև միտոզի ընթացքում տեղի ունեցող գործընթացների համախումբը կոչվում է միտոտիկ ցիկլ։ Անընդհատ կիսվող բջիջների մի մասի կենսացիկլը համընկնում է միտոտիկ ցիկլի հետ։ Բջջի կենսացիկլը կազմված է ինտերֆազից և բաժանման փուլերից։

Ինտերֆազ։ ԴՆԹ-ի սինթեզը։ Բաժանման արդյունքում առաջացած նոր բջիջն անցնում է ինտերֆազ և սկսում է նախապատրաստվել ԴՆԹ-ի սինթեզին։ Ինտերֆազի այդ փուլը կոչում են G1 փուլ։ Այդ փուլում բջջում սինթեզվում են ՌՆԹ-ները և սպիտակուցները։ Այնուհետև ինտերֆազի միջին ժամանակահատվածում սկսվում է ԴՆԹ-ի կրկնապատկումը։ ԴՆԹ-ի երկու թելիկները հեռանում են իրարից, և յուրաքանչյուրի վրա վերարտադրվում է ԴՆԹ-ի նոր թելիկներ։ ԴՆԹ-ի կրկնապատկման դերը կայանում է նրանում, որ այս մոլեկուլում գաղտնագրված ժառանգական տեղեկատվությունը անփոփոխ անցնում է մյուս սերունդներին։

ԴՆԹ-ի սինթեզից հետո բջիջը սկսում է նախապատրաստվել կիսվելուն՝ մինտոզին, ինչի համար անհրաժեշտ են նաև ցինտրիոլների կրկնապատկում, բաժանման իլիկի թելիկները կազմող սպիտակուցների սինթեզ և այլն։ Այդ գործընթացներն իրականանում են G2 փուլում։

Միտոզ։ Միտոզը կազմված է չորս հաջորդական փուլերից։ Այն սկսվում է պրոֆազից, որի ժամանակ կորիզը մեծանում է, քրոմոսոմները պարուրվում են։ Դադարում է ՌՆԹ-ի սինթեզը։ Բջջային կոնգտրոնի ցինտրիոլները տարահանվում են դեպի բջջի տարբեր բևեռներ, որոնց միջև ձգվում են բաժանման իլիկի թելիկները։ Պրոֆազի վերջում կորիզաթաղանթն անհետանում է, և քրոմոսոմները հայտնվում են ցիտոպլազմայում։ Միտոզի հաջորդ փուլը անվանում են մետաֆազ։ Մյուս փուլը անվանում են անաֆազում, որի ընթացքում իլիկի ցենտրոմերներին միացած թելիկները քրոմատիդներին ձգում են դեպի բևեռներ։ Միտոզի վերջին փուլում՝ թելաֆազում, բևեռներում հավաքված քրոմոսոմները պարուրվում են և միահյուսվում, վերականգնվում են կորիզները։ Փաստորեն միտոզը բաժանման այնպիսի եղանակ է, որի արդյուքնում գենետիկական տեղեկատվությունը հավասարաչափ բաշխվում է դուստր բջիջների միջև։ Սա ապահովում է բջջից բջիջ, սերնդից սերունդ ժառանգական տեղեկատվության կայուն փոխանցումը։
Միտոզ,բջջակիսում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *