Հայկական ֆուտբոլային առաջին խմբերն ստեղծվել են Կ.Պոլսում, Իզմիրում:Առաջին հայկական ակումբը բացվել էր դեռ 1900թ. Զմյուռնիայում։ Դրանք էին՝ «Բալթա–Լիման», «Արաքս», «Տորք», «Հայաստան», «Վասպուրական», «Կիլիկիա», «Արարատ» և այլն։ ՀԽՍՀ-ում ֆուտբոլը տարածվել է 1920-ական թվականներ։ Ակումբները գործել են Ալեքսանդրապոլում կամ Լենինականում, Էջմիածինում, Երևանում։ 1920 թվականին Երևանի անգլիական այգում տեղի է ունեցել ֆուտբոլի առաջին խաղը Երևանի և Ալեքսանդրապոլի թիմերի միջև։ Միջազգային առաջին խաղը տեղի է ունեցել 1930 թվականին Երևանի և Գերմանիայի բանվորական միության թիմերի միջև։ 1939 թվականից անցկացվում է հանրապետական պաշտոնական առաջնություն, նույն թվականից Սպարտակը (1937-1954 թվականներ՝ Դինամո, 1963 թվականից՝ Արարատ) իրավունք է ստացել մասնակցելու համամիութենական առաջնության Բ խմբի մրցումներին։ Արարատը 1973 և 1975 թվականներին նվաճել է ԽՍՀՄ գավաթը։ 1991 թվականից սկսած՝ անցկացվում են Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնության հանդիպումներ։

Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը ֆուտբոլային հայկական ակումբներ են ստեղծվել նաև Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի խոշոր քաղաքներում։

1911 թվականին Կ․Պոլսի «Հայաստան» ակումբը դարձել է Հունաստանի ֆուտբոլային ֆեդերացիայի կողմից կազմակերպված միջազգային մրցաշարի հաղթողը, իսկ 1913 թվականին Օսմանյան կայսրության ուսումնական հաստատությունների մրցաշարում «Կիլիկիան» զբաղեցրեց առաջին տեղը։

Հայերի և թուրքերի միջև կայացած առաջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել 1906 թվականի ամռանը, որի ժամանակ Կ․Պոլսի «Բալթա–Լիման» 5:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել թուրքական «Գալաթասարայ»–ի նկատմամբ, որից հետո «Բալթա–Լիման» բաժանվեց «Արաքս»–ի և «Տորք»–ի։ «Արաքսը դարձավ լավագույն հայկական ակումբը, որը իր մարզումներն անցացնում էր Կ․Պոլսի Շիշլի թաղամասի «Ազատության բլուրում»։ Թիմը մեծ համբավ էր ձեռք բերել և հաճախ ուրախացնում էր իր երկրպագուներին հաղթանակներով։

1918 թվականից Հայաստանի Ալեքսանդրապոլ, Վաղարշապատ և Երևան քաղաքներում սկսեցին գործել ֆուտբոլային ակումբներ։

Հայկական թիմերի առաջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել 1920 թվականի մայիսի 28-ին Երևանի և Ալեքսանդրապոլի միջև՝ Երևանի Անգլիական այգում։

Մեր ժամանակների ճանաչված հայազգի ֆուտբոլիստներից է Հենրիխ Մխիթարյանը, ով 2013-2016 թվականներին հաջողությամբ հանդես էր գալիս Գերմանիայի առաջնությունում «Բորուսիա Դորտմունդ» ակումբում։ 2016 թվականի ամռանը նա Բորուսիայից տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» , որտեղ հասավ մեծ հաջողությունների, և դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որը կարողացավ նվաճել Եվրոպայի սուպերգավաթը։ 2018 թվականի հունվարի 22-ին Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր է կնքել Լոնդոնի «Արսենալի» հետ, ներկայումս հանդես է գալիս իտալական Ռոմա ՖԱ-ում։

Ֆուտբոլը Հայաստանում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *