Արդարադատությունն իրավափիլիսոփայական տեսություն է, որը նախատեսում է արդարություն և անաչառություն։ Ինչպես փիլիսոփայության վրա հիմնված մյուս տեսությունները, արդարադատությունը ևս ունի հասկացությունների ամբողջություն, որոնցով էլ այս առարկան նկարագրում է օբյեկտիվ իրականությունը։ Արդարադատությունը բազմաբովանդակ հասկացություն է, որն իր խոhափիլիսոփայական ընկալումներով տարբեր մշակույթներում ունի տարբեր նշանակություն։ Արդարադատության վաղ շրջանի տեսությունը հին հույն փիլիսոփա Պլատոնի «Պետություն» աշխատությունն է։ Միջնադարյան ժամանակահատվածում աստվածաբանական տեսության կողմնակիցները հակված էին այն գաղափարին, որ արդարությունն ի վերուստ տրված է Աստծուց։ 19-րդ դարի սկզբին լուսավորականության ժամանակաշրջանի իմաստասեր ու «դասական ազատականության» հայր Ջոն Լոքը մարդու բնական իրավունքները ճանաչում է որպես արդարադատության ածանցյալ։ Սոցիոլոգները հակված են այն համոզմունքին, որ արդարությունը կարող է լիակատար լինել միայն բոլոր շահագրգիռ կողմերի փոխադարձ համաձայնության պայմաններում։ 19-րդ դարի մի շարք ուտիլիտարիստական գաղափարների կրող մտածողներ՝ ի դեմս Ջոն Ստյուարտ Միլի, կարծում էին, որ արդարադատությունը իրավիճակային լավագույն հետևանքն ու ելքն է։

Էգալիտարիստները գտնում էին, որ արդարադատությունը կարող է գոյություն ունենալ միայն համակարգային հավասար պայմաններում։ Ամերիկացի փիլիսոփա Ջոն Ռաուլսն իր «Սոցիալական պայմանագրի տեսություն» աշխատությունում նշում է, որ արդարադատությունը՝ ի դեմս բաշխական արդարադատության, ինքնին համարվում է արդարության աշխարհահամակարգի անքակտելի տարրամասնիկը։ Գույքային իրավունքի տեսաբանները, ուսումնասիրելով հեղինակային արդարադատության դեոնթոլոգիական տեսակետը, հայտարարում են, որ սեփականության անձեռնմխելության վրա հիմնված արդարությունը առավելագույնս մեծացնում է տնտեսական համակարգի ընդհանուր ներուժը։ Վերականգնողական արդարադատությունը (նաև երբեմն կոչվում է «առողջացման արդարադատություն») արդարացի մոտեցում է, որի գերակա նպատակն է վերականգնել խնդրո առարկայի դրական կողմը՝ հաշվի առնելով առկախված խնդիրներն ու շահագրգիռ անձանց դիրքորոշումը։

Արդարության սկզբունք

Արդարության սկզբունք, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն (հատոր 1), սկզբունք, որն ընկած է միջազգային վեճերի խաղաղ կարգավորման հիմքում և պետք է օգտագործվի միջազգային իրա­վունքի սկզբունքների հետ միասին։

ՄԱԿ-ի կանոնադրությունը դիտում է ոչ թե իբրև միջազգային իրավունքի սկզբունք, այլ իբրև բարոյաիրավական և սոցիալ-քաղաքական գիտակցության փիլիսոփայական մի կատեգորիա, որը հասարակական գործունեությունը գնահատում է պարտադրականության տեսակետից։ Միջազգային հարաբերություններում «Արդարության սկզբունք» հասկացությունը համաձայնեցվում է միջազգային համընդհանուր իրավունքի հիմնական սկզբունքների հետ և չի հակասում դրանց։ Իրենց հերթին իրավական նորմերի հեղինակությունն ու պահպանումը բարձր են այնքանով, որքանով հիմնավոր է պետությունների և միջազգային հանրության համոզվածությունը դրանց արդարության մեջ։

Արդարադատություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *