1. Փռշտոցը ունի 45 մ/վ արագություն: Քանի որ օդը դուրս է գալիս օրգանիզմից շուրջ 45 մ/վ արագությամբ, այդ պատճառով հնարավոր չի լինում աչքերը բաց պահել փռշտալիս:

2. Իսկ հազը ունի 25 մ/վ արագություն: Այս արագության պատճառով է, որ հիվանդության տարածման սեզոնին, մանրէները, վիրուսները շատ արագ տարածվում են սենյակով մեկ:

3. Կանայք թարթում են աչքերը մոտ երկու անգամ ավելի շատ: Մարդը 1 րոպեում աչքերը թարթում է միջինում 13 անգամ:

4. Լցված միզապարկը ունի գնդակի չափեր: Միզապարկում միջինում տեղավորվում է 400-800 քառ. սմ հեղուկ, բայց մարդիկ արդեն 250-300 քառ. սմ-ից հետո սկսում են իրենց անհարմար զգալ:

5. Մարդու մեզի 95%-ը ջուր է:

6. Ոտնաթաթի վրա կան ավելի քան 500 000 քրտնագեղձեր, որոնք օրական կարող են արտադրել ավելի քան 500 մլ քրտինք: Այսպիսի քրտնարտադրության դեպքում նշանակություն չունի, թե ինչպիսին են ձեր սպորտային կոշիկները: Սովորաբար տղամարդկանց մոտ քրտնագեղձերն ավելի ակտիվ են, քան կանանց մոտ:

7. Կյանքի ընթացքում մարդը արտադրում է բավարար թուք՝ երկու լողավազան լցնելու համար: Թուքը ունի մեծ նշանակություն բերանի խոռոչում ընթացող մարսողության պրոցեսում, այն նաև պաշտպանում է բերանի խոռոչի պատը:

8. Մարդը օրական միջինում 14 անգամ օրգանիզմից հեռացնում է գազերը: Եթե դուք մտածում եք, թե երբեք այդպիսի բան չեք անում, դուք սխալվում եք, քանի որ համարյա ամեն ոք դա անում է օրական մի քանի անգամ: Մարսողության պրոցեսում առաջանում են գազեր, որոնք վնասակար են օրգանիզմի համար և պետք է ինչ-որ կերպ դուրս գան:

9. Ականջածծումբը օգտակար է լսողության համար: Շատ մարդիկ մտածում են, թե ականջածծումբը զզվելի և անօգտակար զանգված է, բայց իրականում այն կարևոր է լսողական ապարատի համար: Այն պաշտպանում է ներքին ականջը բակտերիաներից, սնկերից, կեղտից և նույնիսկ միջատներից: Այն նաև մաքրում և պաշտպանում է լսողական անցուղին:

10.Միակ միջոցը, որով մենք հաղորդակցվում ենք աշխարհի հետ, դա մեր զգայարաններն են: Մեր 5 զգայարանների մասին հետաքրքիր փաստեր:

11. Շատ ուտելուց հետո լսողությունը թուլանում է: Եթե դուք համերգ եք տալու մեծ ճաշից հետո, ապա ամենայն հավանականությամբ, դուք անհաջողության կմատնվեք: Եթե ուզում եք լսողությունը համեմատաբար ավելի լավը լինի, շատ մի կերեք:

12. Մարդկանց համարյա թե մեկ երրորդը կրում է ակնոցներ: Ակնոցները և կոնտակնային լինզաները շատ տարածված են այն աշխարհում, որտեղ բնակչության համարյա կեսը ունի տեսողության խնդիրներ: Թույլ տեսողությամբ մարդկանց քանակը ավելի է շատանում տարիքի մեծացման հետ:

13. Եթե ինչ-որ մի բան թուքը չի կարողանում լուծել, դուք դրա համը չեք զգա: Որպեսզի ինչ-որ քիմիական նյութ «համ» ունենա, անհրաժեշտ է, որ այն լուծվի թքի մեջ: Եթե չեք հավատում, փորձեք չորացնել լեզուն և ինչ-որ բան համտեսել:

14. Կանայք ունեն ավելի լավ հոտառություն, քան տղամարդիկ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք ավելի ճշգրիտ են կարողանում ճանաչել ցիտրուսային բույսերը, վանիլը, դարչինը, սուրճը: Գոյություն ունեն նաև այնպիսի մարդիկ, ովքեր ընդհանրապես հոտեր չեն զգում, նրանք կազմում են երկրի բնակչության 2%-ը:

15. Մարդը կարող է հիշել 50000 տարբեր հոտեր: Չնայած որ շների հոտառությունը չափից դուրս ավելի լավն է, դա չի նշանակում, որ մարդու հոտառական զգայությունը անօգուտ է: Մարդիկ կարող են ճանաչել բազմաթիվ հոտեր, ինչպես նաև հիշել դրանք:

16. Քիչ աղմուկը առաջացնում է աչքի բբի մեծացում: Հենց սրա պատճառով է, որ վիրաբույժները, ժամագործները և այն մարդիկ, ովքեր կատարում են երկարատև կենտրոնացված աշխատանք, նույնիսկ մի փոքր աղմուկից չեն կարողանում կենտրոնանալ:

17. Ամեն մարդ ունի յուրօրինակ հոտառություն, բացի երկվորյակներից: Նորածինները կարողանում են տարբերել իրենց մոր, ինչպես նաև մի քանի այլ մարդկանց հոտը: Այդ հոտերը մի մասը պայմանավորված է գենետիկորեն, իսկ մի մասը կախված է շրջապատող միջավայրից, սննդից և անձնական հիգիենայի պարագաներից, որոնք ստեղծում են յուրահատուկ հոտ յուրաքանչյուր մարդու համար:

18.Ծերացումը կյանքի անհրաժեշտ և անխուսափելի մի մասն է կազմում: Այս պրոցեսը շատ հետաքրքիր է, ահա մի քանի փաստեր դրա մասին:

17. Մահացած մարդու այրումից հետո մնում է մոտ 4 կգ մոխիր: Մարդու մարմնին հիմնական զանգված տվողը բջիջներում առկա ջուրն է: Դրա համար էլ դիակը այրելիս այդքան քիչ մոխիր է առաջանում:

18. Մահից հետո եղունգները և մազերը չեն շարունակում աճել:

19. Արդեն 60 տարեկանում մարդիկ կորցրած են լինում իրենց համային պտկիկների կեսը: Ծերերը մասամբ կորցնում են իրենց համային զգայությունը, և որոշները գտնում են, որ նրանց ավելի ուժեղ համային զգայություն է պետք՝ ճաշատեսակները իրականում գնահատելու համար:

20. Ծնվելուց հետո աչքերը մնում են նույն մեծության, իսկ ականջները և քիթը երբեք չեն դադարում աճել: Փոքրիկների մեծ աչքերը ամբողջ կյանքի ընթացքում ունենալու են նույն չափերը: Իսկ նրանց քիթն ու ականջները աճելու են ամբողջ կյանքի ընթացքում: Հետազոտողները ցույց են տվել, որ այդ աճը ընթանում է 7 տարի շրջաններով:

21. 60 տարեկանում տղամարդկանց 60 և կանանց 40 տոկոսը խռռացնում է: Եթե դուք երբևէ չեք կարողացել քնել, քանի որ ինչ-որ մեկը խռռացնում էր, դուք կպատկերացնեք, թե որքան է այդ ձայնը բարձր: Միջինում խռռոցը ունենում է 60-80 դեցիբել հզորություն:

22. Երեխաների գլուխը ունի մարմնի երկարության մեկ քառորդը, իսկ 25 տարեկանում գլուխը ունի մարմնի երկարության միայն 1/8-ը: Սրանից կարելի է ենթադրել, որ գլխի մեծությունը կյանքի ընթացքում այդքան արագ չի փոփոխվում, որքան մարմնի մնացած մասերի մեծությունը:

Մեզնից շատերը իրենց կյանքի որոշակի շրջանում ինչ-որ վնասվածքներ են ունեցել: Ահա հետաքրքրիր փաստեր այն մասին, թե ինչպես է մեր օրգանիզմը արձագանքում արտաքին միջավայրի վտանգների և սթրեսոր գործոնների հանդեպ:

23 Երկուշաբթի օրը ինֆարկտների հավանականությունն ամենամեծն է: Եվս մի պատճառ երկուշաբթիները ատելու համար: Շոտլանդիայում 10 տարի տևած հետազոտությունը ցույց է տալիս, որ երկուշաբթի օրերին 20% ավելի շատ մարդիկ են մահանում ինֆարկտից: Հետազոտողները ենթադրում են, որ դրա պատճառը շաբաթվա վերջում ունեցած չափից դուրս զվարճանքի և աշխատանքի գնալու սթրեսի արդյունքն է:

24. Մարդիկ ավելի երկար կարող են ապրել առանց սննդի, քան առանց քնի: Եթե դուք ձեզ ավելի հարմար կզգաք մեկ գիշեր չքնել, բայց դրա փոխարեն բավարար սնվել, այդ զգացումը շատ կարճ կտևի: Ջրի առկայության դեպքում մարդը մոտ երկու ամիս կարող է ապրել առանց սննդի՝ կախված օրգանիզմում առկա ճարպի և այլ սննդանյութերի առկայությունից: Քունը կորցրած մարդիկ, մյուս կողմից, սկսում են անհատականության և հոգեբանական փոփոխություններ զգալ արդեն մի քանի օր չքնելուց հետո: Ամենաերկար ժամանակահատվածը, որի ընթացքում մարդը մնացել է առանց քնի, դա 11 օրն է: 11 օր չքնելուց հետո փորձարկվողի մոտ առաջացել էին տեսողական պատրանքներ, նա չէր իմանում, թե ինչ է անում և չէր կարողանում խոսել:

25. Սովորական արևայրուքը շատ ուժեղ վնասում է արյունատար անոթները: Հետազոտությունները ցույց են տվել, որ արևայրուքից հետո 4-15 ամիս է պետք ամբողջությամբ վերականգնվելու համար: Դրա համար մի ալարեք պաշտպանական քսուքներով ծածկել մաշկը, երբ հաջորդ անգամ դուրս գաք արևոտ եղանակին:

26. Հիվանդությունների շուրջ 90%-ը պայմանավորված է սթրեսի բարդացումներով: Եթե դուք ունեք սթրեսներ առաջացնող աշխատանք, ապա այն բացի ձեզ ամեն օր հոգնեցնելուց, կնպաստի նաև ձեր մոտ դեպրեսիայի, արյան ճնշման բարձրացման, սրտային անբավարարության և բազմաթիվ այլ հիվանդությունների առաջացմանը:

27. Գլխատվելուց հետո մարդը շուրջ 15-20 վայրկյան պահպանում է իր գիտակցությունը: Կտրված գլխում բավարար արյուն է լինում՝ գիտակցությունը մի քանի վայրկյան պահպանելու համար:

28.Մկանները և ոսկրերը մեր մարմնին ձև են տալիս և թույլ են տալիս մեզ ցատկել, վազել կամ պարզապես պառկել անկողնու վրա: Ահա մի քանի հետաքրքիր փաստեր մեր ոսկորների և մկանների մասին:

29. Ժպտալուն մասնակցում է 17, իսկ խոժոռվելուն՝ 43 մկան: Փաստորեն ժպտալն ավելի հեշտ է. այն մարդիկ, ովքեր խոժոռվել և տխրել են երկար ժամանակ, գիտեն, թե որքան է դա հոգնեցնում դեմքը:

30. Նորածինն ունի 270 ոսկոր, և երբ նա հասնում է սեռական հասունացման, այդ թիվը կրճատված է լինում մինչև 206-ը: Ոսկորների քանակի կրճատման պատճառն այն է, որ երեխայի մեծանալու հետ ողնաշարի և գանգի որոշ ոսկորներ սերտաճում են միմյանց հետ:

31. Առավոտյան մենք մոտ 1 սմ ավելի բարձր ենք, քան երեկոյան: Մեր ոսկրերի միջև գտնվող աճառները օրվա ընթացքում կանգնելու, նստելու և այլ գործողությունների հետևանքով սեղմվում են, որի պատճառով օրվա վերջում մենք մի փոքր ավելի կարճ ենք լինում:

32. Օրգանիզմի ամենաուժեղ մկանը լեզուն է: Չնայած որ դուք լեզվով ծանրություն չեք կարող բարձրացնել, բայց իր չափերի համեմատ այն ամենաուժեղ մկանն է: Ամեն անգամ երբ դուք ուտում եք, կուլ տալիս կամ էլ խոսում, դուք օգտագործում եք ձեր լեզուն, դրա համար օրվա ընթացքում այն շատ հոգնում է:

33. Մարդու օրգանիզմի ամենաամուր և ամենադժվար ջարդվող ոսկրը ստորին ծնոտն է:

34. Մեկ քայլ անելուն մասնակցում են 200 մկաններ: Դա շատ մեծ աշխատանք է մեր մկանների համար, եթե հաշվի առնենք, որ օրական մենք անում ենք ավելի քան 10 000 քայլ:

35. Ատամները մարմնի միակ մասերն են, որոնք չեն կարողանում ինքնավերականգնվել: Եթե դուք երբևէ ջարդել եք ձեր ատամը, դուք կիմանաք այս դառը ճշմարտությունը: Ատամը արտաքինից պատված է էմալով, որը կենդանի հյուսվածք չէ: Քանի որ այն կենդանի չէ, այն չի կարող վերականգնվել. այդ գործը անում են ատամնաբույժները:

36. Մարդու մարմնի ամենամեծ և ամենաուժեղ ջիլը աքիլլեսյան ջիլն է:

37. Ոսկորն ավելի ամուր է, քան պողպատի որոշ տեսակներ: Սա չի նշանակում, թե ոսկորը չի կարող կոտրվել, որովհետև ոսկրերում ոսկրանյութը շատ քիչ խտություն ունի: Ոսկրի ճկունությունը 140 միլիոն Պա է, իսկ պողպատինը մի փոքր ավելի մեծ է` 480 միլիոն Պա, պողպատն ունի նաև ավելի մեծ զանգված: Եթե համեմատենք այս երկու նյութերը ըստ կշիռների հարաբերության, ապա ոսկորն ավելի ամուր է:

38. Ոտնաթաթի ոսկրերի քանակը կազմում է ամբողջ մարմնի ոսկրերի քանակի ¼-ը: Իսկ քանի՞սն են այդ ոսկրերը: Ոտնաթաթում կա 52 ոսկր, այն դեպքում, երբ ամբողջ օրգանիզմում ոսկրերի քանակը շուրջ 200 է:

39.Մեր օրգանիզմում կատարվող յուրաքանչյուր պրոցես նախևառաջ կատարվում է մանրադիտակային մակարդակով, որը մենք պարզապես չենք կարող անզեն աչքով տեսնել:

40. Մաշկի յուրաքանչյուր 2,5 սմ-ի վրա կա շուրջ 32 միլիոն բակտերիա: Գերմաֆոբները սակայն չպետք է անհանգստանան, այդ բակտերիաների մեծ մասը անվնաս է, իսկ մի մասը նույնիսկ օգտակար է:

41. Մաշկը փոխվում է ամեն 27 օրը մեկ: Մաշկը պաշտպանում է մարդու օրգանները, որից չորանում և վնասվում է: Մաշկի մի մասը պահպանվում է տանը փոշու տեսքով:

42. Ամեն րոպե մարդու օրգանիզմում մահանում է 300 միլիոն բջիջ: Չնայած որ այս թիվը ահռելի է թվում, այն իրականում շատ փոքր է մարդու օրգանիզմում առկա բջիջների համեմատությամբ: Մարդու օրգանիզմում առկա բոլոր բջիջների քանակը որոշ հաշվարկներով տատանվում է 10-50 տրիլիոնի սահմաններում, այնպես որ մի քանի հարյուր միլիոնը կորցնելը այդքան էլ սարսափելի չէ:

43. Մեկ ժամում մարդու մաշկից պոկվում են շուրջ 600 000 մասնիկներ: Շատերին թվում է, թե մաշկը չի փոխվում, երբ այն չի չորանում կամ չի ենթարկվում արևի ճառագայթների ազդեցությանը: Բայց իրականում մաշկը անընդհատ ինքնավերականգնվում է և հեռացնում մահացած բջիջները:

44. Ամեն օր չափահաս մարդու օրգանիզմում առաջանում են 300 միլիարդ բջիջներ: Օրգանիզմում էներգիան անհրաժեշտ է ոչ միայն օրգանների բնականոն աշխատանքի համար, այլ նաև նոր բջիջներ ստեղծելու համար:

45. Յուրաքանչյուր մարդու լեզվի հետքը անկրկնելի է: Ամեն մի լեզու յուրօրինակ է և լեզվի հետքով հնարավոր է ճանաչել մարդու ինքնությունը մատնահետքերի պես:

46. Օրգանիզմում բավականաչափ երկաթ կա 7,5 սմ-ոց երկաթե մեխ ստանալու համար: Եթե երբևէ փորձել եք արյան համը, կհաստատեք, որ այն ունի թույլ մետաղական համ: Սրա պատճառը արյան մեջ երկաթի մեծ քանակությունն է: Եթե հնարավոր լիներ ամբողջ երկաթը դուրս հանել օրգանիզմից, ապա դրանից հնարավոր կլիներ ստանալ մի փոքրիկ մեխ:

47. Աշխարհում ամենատարածված արյան կարգը առաջինն է: Արյան բանկերի համար սա շատ արժեքավոր փաստ է, քանի որ հայտնի է, որ առաջին կարգը կարող է տրվել արյան մյուս բոլոր կարգեր ունեցող մարդկանց: Ամենահազվադեպ հանդիպող արյան կարգը A-H կամ Բոմբեյի արյունն է, որը կրում են ընդամենը մի քանի հարյուր մարդիկ:

48. Մարդու շրթունքներն ունեն վարդագույն գույն, քանի որ հենց մաշկի տակ կան բազմաթիվ մանրադիտակային մազանոթներ: Այս մազանոթներում սովորաբար արյունը մեծ քանակությամբ թթվածին է պարունակում, որի հետևանքով էլ ավելի կարմիր է: Սա թույլ է տալիս հասկանալ, թե ինչու շրթունքները գունատվում են, երբ մարդը շատ արյուն է կորցնում կամ ունի արյան քաղցկեղ: Իսկ ցուրտ եղանակին շրթունքները կապտում են այն պատճառով, որ մազանոթները ցրտին նեղանում են, արյան շրջանառությունը վատ է իրականանում, արյան մեջ թթվածնի քանակությունը ընկնում է, որից էլ շրթունքները կապտում են:

Ահա մի քանի փաստեր օրգանիզմի տարբեր մասերի մասին:

49. Որքան ցուրտ է այն սենյակը, որում դուք քնում եք, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ դուք վատ երազներ կտեսնեք: Գիտնականներին դեռևս մինչև վերջ պարզ չէ, թե ինչու է այսպես, բայց եթե դուք հաճախ եք մղձավանջներ տեսնում, լավ կլինի գիշերը ձեզ ավելի տաք պահեք:

50. Արցունքները և լորձը պարունակում են մի ֆերմենտ (լիզոցիմ), որը քայքայում է բազմաթիվ բակտերիաների բջջապատը: Առաջին հայացքից խանգարող՝ քթի, կոկորդի լորձաթաղանթը և արցունքները իրականում պաշտպանում են մեր օրգանիզմը բազմաթիվ հիվանդությունների պատճառ հանդիսացող բակտերիաներից:

51. Մարդու օրգանիզմը 30 րոպեում այնքան ջերմություն է արտադրում, որը բավական է մոտ 1,5 լիտր ջրի եռման համար:

52. Ականջում արտադրվում է ավելի շատ ականջածծումբ, երբ մարդը վախեցած է: Վախի ժամանակ արտադրված հորմոններն ու այլ քիմիական միացությունները կարող են տարբեր ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Դրա օրինակը հենց ականջածծբի արտադրությունն է, որի պատճառները դեռևս պարզ չեն:

53. Դուք չեք կարող ինքներդ ձեզ խուտուտ տալ: Նույնիսկ մեզնից ամենազգայունները չեն կարող իրենք իրենց խուտուտ տալ: Սրա պատճառը այն է, որ այս դեպքում գլխուղեղը արդեն գիտի, թե ինչի պատճառով է խուտուտ գալիս:

54. Ձեռքերի միջև եղած հեռավորությունը գերազանցում է մարմնի հասակը:

55. Մարդիկ միակ տեսակներն են, ովքեր զգացմունքներից կարող են լաց լինել: Կենդանական աշխարհում մարդիկ կարծես «լացող երեխաներ» լինեն, նրանք միակն են, ովքեր կարող են լաց լինել վատ օրվա, սիրելիի կորստի, վատ տրամադրության պատճառով:

56. Աջլիկները ապրում են միջինում 9 տարի ավելի երկար, քան ձախլիկները: Սա չունի գենետիկական պայմանավորվածություն, սրա պատճառը այն է, որ օգտագործվող սարքերի և գործիքների մեծ մասը նախատեսված են աջլիկների համար: Սա որոշ չափով վտանգավոր է դարձնում այդ սարքերի օգտագործումը ձախլիկների կողմից, որի հետևանքով ամեն տարի տեղի են ունենում հազարավոր դժբախտ պատահարներ և մահեր:

57. Կնոջ օրգանիզմում ճարպն ավելի դանդաղ է քայքայվում: Տղամարդկանց մեծամասնությունը ավելի հեշտ է այրում ճարպը: Սրա պատճառն այն է, որ կախված կանանց ունեցած վերարտադրողական դերից՝ նրանք ավելի են հակված ճարպի կուտակմանը:

58. Կոալաները և պրիմատները միակ կենդանիներն են, ովքեր մարդու նման ունեն անկրկնելի մատնահետքեր: Հետազոտությունները ցույց են տալիս նաև, որ նույնիսկ կլոնավորված տեսակները ունեն տարբեր մատնահետքեր:

59. Քթի և շրթունքի միջև եղած տարածությունը ունի իր անունը: Այն անվանվում է ֆիլտրում: Գիտնականներին շատ հետաքրքրում է, թե ինչ ֆունկցիա է կատարում ֆիլտրումը: Հին հույները կարծում էին, որ այդ հատվածը օրգանիզմի ամենաէրոգեն հատվածն է:

60. Ամենամեծ ներքին օրգանը բարակ աղին է: Չնայած որ այն անվանվում է «բարակ», այն մարդու միջին հասակի քառապատիկ երկարությունն ունի: Եթե այն չճկվեր և չոլորվեր, ապա այն չէր տեղավորվի որովայնի խոռոչում:

61. Մարդու սիրտը կարողանում է առաջացնել այնքան ճնշում, որը արյունը կարող է նետել մոտ 10 մետր: Հենց այդ ուժեղ ճնշման պատճառով էլ առաջանում են սրտի զարկերը:

62. Ստամոքսում եղած թթուն բավականաչափ ուժեղ է բարակ մետաղյա թիթեղի կտորը լուծելու համար: Դա չի նշանակում, սակայն, որ դուք կարող եք այն համտեսել, որովհետև քայքայման պրոցեսը շատ երկար և դժվար է տեղի ունենում:

63. Մարդու օրգանիզմում կա 96 000 կմ արյունատար անոթ: Որպեսզի ավելի լավ պատկերացնեք, Երկրի շուրջը մեկ պտույտը ընդամենը 40 000 կմ է, այսինքն՝ անոթները կարելի է երկու անգամ պտտել Երկրի շուրջը:

64. Ստամոքսի ներքին պատը փոխվում է 4 օրը մեկ: Ստամոքսի պատի բջիջները շատ հեշտ քայքայվում են ստամոքսի ուժեղ թթուների ազդեցությամբ: Նրանք, ովքեր ունեն ստամոքսի խոց, կարող են փաստել, թե ինչքան ցավոտ է լինում, երբ այդ թթուները թափանցում են ստամոքսի պատից ներս:

65. Մարդու թոքերի գումարային մակերեսը թենիսի կորտի չափ է, որի շնորհիվ գազափոխանակությունն ավելի արագ է տեղի ունենում: Թոքերում կան հազարավոր բրոնխեոլներ և փոքրիկ, խաղողի հատիկներին նմանվող ալվեոլներ: Վերջիններս պատված են մանրադիտակային չափերի մազանոթներով: Մեծ մակերեսը թույլ է տալիս ավելի արագ իրականացնել գազափոխանակությունը և ապահովել թթվածնի անընդհատ մուտքը արյան մեջ:
շնորակալություն

65 փաստ մարդու մարմնի մասին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *